ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիայում երկրաշարժից հետո փլատակներից 8 հազար մարդ է փրկվել, տուժել է ավելի քան 81 հազար մարդ. Էրդողան

Թուրքիայում երկրաշարժից հետո փլատակներից 8 հազար մարդ է փրկվել, տուժել է ավելի քան 81 հազար մարդ. Էրդողան

Թուրքիայում երկրաշարժից հետո փլատակներում գտնվող 8 հազար մարդ է փրկվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հավելել՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճում է։

«Ընդհանուր առմամբ փրկվել է ավելի քան 8 հազար մարդ։ Տուժել է ավելի քան 81 հազար մարդ, որոնց զգալի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից»,- տեղեկացրել է Էրդողանը Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:

Թուրքիայի նախագահը մտադրություն է հայտնել արագ վերականգնել բոլոր ավերված քաղաքները:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը շուրջ 32 հազար է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում