ՄՄարո Թարվերդյան

Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման նախաձեռնություններին առնչվող հարցեր

Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման նախաձեռնություններին առնչվող հարցեր

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդունել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման նախաձեռնություններին առնչվող հարցեր:
 

Կողմերը երկուստեք կարևորել են թվայնացման ոլորտում սկիզբ առնող համագործակցությունը, առանձնացրել արդարադատության ոլորտի թվայնացման այն ուղղությունները, որոնք փոխադարձ հետաքրքրության շրջանակում են:

 
Ընդգծվել է նաև թվայնացման գործընթացի շրջանակում կիբերանվտանգության առաջնահերթությունը՝ հաշվի առնելով միջազգայի փորձը և անվտանգության չափորոշիչները:

 

Քննարկումների արդյունքում մատնանշվել են հետագա համագործակցության հստակ ուղղություններ, մասնավորապես, առանձնացվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի թվայնացման գործընթացը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում