ԳԳոհար Սարգսյան

ՎԶԵԲ-ի աջակցությամբ ստեղծվել է սնանկության դատավորների և սնանկության գործով կառավարիչների վերապատրաստման e-learning հարթակ

ՎԶԵԲ-ի աջակցությամբ ստեղծվել է սնանկության դատավորների և սնանկության գործով կառավարիչների վերապատրաստման e-learning հարթակ

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը, արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդունել են Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Կովկասի տարածաշրջաններում տնտեսական կառավարման և ներդրումային միջավայրի ամրապնդմանն ուղղված՝ բանկի աշխատանքի ղեկավարման հարցերով պատասխանատու Հեսթեր Քութանշի գլխավորած պատվիրակությունը:

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարման թիմի հետ քննարկվել են Հայաստանի ներդրումային միջավայրի գործողությունների ծրագրին առնչվող հարցեր:
 

 

ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին, որը դեռևս 2016 թվականից Արդարադատության նախարարությանը միջազգային և ազգային փորձագիտական աջակցություն է ցուցաբերել ոլորտի օրենսդրական կարգավորումների վերանայման հարցում, ինչի արդյունքում 2019 թ. «Սնանկության մասին» օրենքում կատարվել են լայնածավալ փոփոխություններ:

 

Տիգրան Դադունցը նաև նշել է, որ ՎԶԵԲ-ի աջակցությամբ ստեղծվել է սնանկության դատավորների, ինչպես նաև սնանկության գործով կառավարիչների վերապատրաստման e-learning հարթակ, որտեղ տեղադրվել են միջազգային և ազգային փորձագետների կողմից պատրաստված ուսումնական նյութեր: Հարթակը հնարավորություն է տալիս դատավորների և կառավարիչների վերապատրաստումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով:

 

Տիգրան Դադունցը նշել է, որ միջազգային գործընկերների աջակցությամբ մշակվել է «Սնանկության վարույթը Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ գիտագործնական ծավալուն ձեռնարկը, որն առաջինն է իր տեսակի մեջ: Այնտեղ ներկայացված է սնանկության ողջ վարույթը, տրված են մեկնաբանություններ օրենքի կիրառման վերաբերյալ, ներկայացված են բոլոր դատական նախադեպերը և այլն:

 

Արդարադատության նախարարության և ՎԶԵԲ-ի կառավարման թիմի հետ քննարկվել են նաև Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող և համապատասխան ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հնարավոր աջակցության ցուցաբերման հետ կապված հարցեր:
 
Հատկապես լայն քննարկում է ծավալվել Հայաստանում արբիտրաժի ոլորտի բարեփոխումների, ներառյալ` նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերի առնչությամբ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում