ԳԳոհար Սարգսյան

2022-ին ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 238 կարգապահական տույժեր, 27-ն ազատվել են ծառայությունից

2022-ին ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 238 կարգապահական տույժեր, 27-ն ազատվել են ծառայությունից

2022 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 623 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 238 կարգապահական տույժեր, այդ թվում՝

- հայտարարվել է «Նկատողություն»` 81,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 119,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 8,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 3,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 27:

ՀՀ ոստիկանության ծառայողների թույլ տված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 52 նյութեր: Դրանցից`

- 2-ով նյութերը քննարկման փուլում են,
- 8-ով քրեական գործ հարուցելը մերժվել է,
- 42-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից`

  • 7-ը կարճվել են,
  • 30-ը նախաքննության փուլում են,
  • 1-ը միացվել է,
  • 1-ը կասեցվել է,
  • 3-ն ուղարկվել են դատարան, դատաքննության փուլում են։

2022 թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 7 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 36 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութ:

Քննարկման արդյունքներով ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 36 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 7 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 27-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում