ԱԱրսեն Մկրտչյան

ՔԿ նախագահի հրամանով զբաղեցրած պաշտոնից քննիչ է ազատվել

ՔԿ նախագահի հրամանով զբաղեցրած պաշտոնից քննիչ է ազատվել

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է անհանդուրժողական մոտեցումը համակարգում կարգապահական կոպիտ խախտումների, առանձին դեպքերում գործառութային պարտականությունների կատարման հարցում դրսևորվող անբարեխիղճ վարքագծի նկատմամբ։

 

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը քննարկել է ՀՀ ՔԿ ստորաբաժանումներից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի (քննիչի) նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը:

 

Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով տևական ժամանակ, առանց իրավաչափ նպատակի, չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ինչպես նաև թույլ է տվել քրեադատավարական նորմերի այլ խախտումներ։

Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը, ինչի հիման վրա, ՀՀ ՔԿ նախագահի հրամանով, քննիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում