ԳԳոհար Սարգսյան

Ազգային ժողովն ընտրել է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներ

Ազգային ժողովն ընտրել է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներ

Խորհրդարանն այսօր շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկության արդյունքները:

Ըստ այդմ` Արման Թովմասյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու, Դավիթ Վեքիլյանը` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու, իսկ Արման Կուրեխյանը` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում