ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Մանասյանը և Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալն անդրադարձել են միջազգային իրավական փոխօգնության շրջանակում փոխգործակցության խորացմանը

Անահիտ Մանասյանը և Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալն անդրադարձել են միջազգային իրավական փոխօգնության շրջանակում փոխգործակցության խորացմանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևի գլխավորած պատվիրակությանը:

Անահիտ Մանասյանը ողջունել է ղազախ գործընկերների՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցը և ընդգծել Հայաստանի ու Ղազախստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու միջազգային իրավական փոխօգնության շրջանակում փոխգործակցության խորացմանը:

Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և անհրաժեշտություն համարել երկու երկրների Դատախազությունների միջև համագործակցության զարգացմանը միտված քայլերի ձեռնարկումը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում