ԼԼիլիթ Ասատրյան

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը առանց նախապայմանների: Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսիան կոչ է անում առանց որևէ նախապայմանի վերականգնել մուտքի հնարավորությունը Լեռնային Ղարաբաղ և բեռների մատակարարումը` պահպանելով այնտեղի բնակիչների իրավունքները»,- հայտնում են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:

Փարիզում նաև հիշեցրել են կրակի դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտության մասին:

«Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտի և բեռների տեղաշարժի անվտանգությունը»,- ընդգծված է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում