ԳԳոհար Սարգսյան

Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքը բացահայտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքը բացահայտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Պարզվել են 2021 թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ի սպանության դեպքի հանգամանքները:

Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ նշված օրը` ժամը 09:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, դիտակետի ներսում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, զրույցի ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ն հայհոյանքներ է հնչեցրել համածառայող Է.Բ.-ի հասցեին։

Դրանից հետո, ապօրինաբար կյանքից զրկելու  դիտավորությամբ, վերջինս իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի ապահովիչը դնելով մենահատ դիրքի վրա, լիցքավորել է այն և մեկ կրակոց արձակել  Մ.Թ.-ի ուղղությամբ: Ի հետևանք՝ վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Է.Բ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասին):

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, որը քրեական վարույթի նյութերի հետ ուղարկվել է դատարան՝ գործն ըստ էության քննելու համար։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում