ԱԱրսեն Մկրտչյան

«Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում կազմավորվել է հոգեբանական փորձաքննությունների բաժին

«Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում  կազմավորվել է հոգեբանական փորձաքննությունների բաժին

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում առաջին անգամ կազմավորվել է դատական հոգեբանության ոլորտում փորձաքննություններ իրականացնող՝ Հոգեբանական փորձաքննությունների բաժին՝ հայտնում են արդարադատության նախարարությունից:

Կենտրոնի պրոֆեսիոնալ փորձագետները Հոգեբանական փորձաքննությունների բաժնում կհետազոտեն և փորձաքննություն կիրականացնեն դատահոգեբանական փորձաքննության հետևյալ հիմնական ենթատեսակներով՝

1․ անչափահասների փորձաքննություն.

2. բռնության (այդ թվում՝ սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության դեմ ուղղված) հետ կապված հանցագործությունների վերաբերյալ փորձաքննություն.

3․ հուզական վիճակների, այդ թվում հոգեկան ուժեղ տառապանքի փորձաքննություն.

4․ անհատական հոգեբանական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ փորձաքննություն.

5․ հոգեբանական ներազդեցությունների փորձաքննություն.

6․ հետմահու և ինքնասպանության փորձի փորձաքննություն.

7․ հոգեբանական այլ հետազոտություններ (այդ թվում հոգեֆիզիոլոգիական բնույթի)։

Փորձագիտական կենտրոնն առաջիկայում ունենալու է փորձագիտական ուղղվածության առումով բացառիկ հետազոտական հնարավորություն՝ պոլիգրաֆի կիրառման միջոցով (ստի դետեկտոր):

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում