ԱԱրսեն Մկրտչյան

Կրակոցներ Նոր նորքում. նախաձեռնված վարույթի շրջանակում կա ձերբակալված

Կրակոցներ Նոր նորքում. նախաձեռնված վարույթի շրջանակում կա ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի բակում կրակոցներ հնչեցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Հիշյալ վայրում անհայտ անձի կողմից կրակոցներ հնչեցնելու և հայհոյելու մասին ահազանգը ստացվել է 2022 թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 16:14-ին:
 

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով նույն թաղամասի 44-ամյա բնակիչ է:

 

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 31 հատ պարկուճ և 2 հատ փամփուշտ: 44-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 24 հատ S & B 7,62*25 գրառմամբ փամփուշտ: Վերջինիս կինը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել «COLT» տեսակի, «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող, ինչպես նաև INFORCE գրառմամբ ատրճանակներ, ВЕПРЬ-КМ տեսակի ինքնաձիգ, 66 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, 1 պարկուճ, 2 հատ փամփշտատուփ, որոնք առգրավվել են: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել համապատասխան փորձաքննություններ:

 

44-ամյա տղամարդը ձերբակալվել է ՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:
 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում