ԱԱրսեն Մկրտչյան

Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է 17-ը՝ վիրավորվել

Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է 17-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք:

Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 5, բնակարանային գողության՝ 3, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման ու բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, անձնական կամ ընտանեկան գաղտնիությունը խախտելու, ծնողի և երեխայի տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, ֆիզիկական ներգործության ու դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 11 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում