ԱԱրսեն Մկրտչյան

ՔԿ նախագահն այցելել է Արդարադատության ակադեմիա, ծանոթացել հաստատության աշխատանքային պայմաններին

ՔԿ նախագահն այցելել է Արդարադատության ակադեմիա, ծանոթացել հաստատության աշխատանքային պայմաններին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր այցելել է Արդարադատության ակադեմիա:

Կոմիտեի ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) 2022 թվականի պարտադիր  վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ: Կարևորելով քննիչների  գիտելիքների և մասնագիտական ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթացների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը՝ Քյարամյանն իր խոսքում ընդգծել է, որ վերապատրաստման գործընթացը ներկա փուլում համարվում  է Քննչական կոմիտեի բարեփոխումների ռազմավարական ծրագրերի գերակա ուղղություններից մեկը:

Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ կառույցում մեծ տեղ է հատկացվում գիտելիքահենք աշխատանքին, և ընդգծել, որ ինչպես ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ քննիչների` Ակադեմիայիում ուսումնառության ժամանակահատվածը ևս պետք է արդյունավետորեն նպաստի վերջիններիս մասնագիտական որակների առավել բարելավմանը:

Ա. Քյարամյանը ՔԿ նախագահի տեղակալ Ա.Այվազյանի և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ս.Առաքելյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ակադեմիայի վարչական շենքում, ծանոթացել հաստատության աշխատանքային պայմաններին:

Ակադեմիայի ռեկտորի հետ հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահն իր շնորհակալությունն է հայտնել արդյունավետ համագործակցության համար,  բարձր է գնահատել Արդարադատության ակադեմիայի դերն ու հնարավորությունները, որոնք մեծապես կարող են նպաստել Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև՝ ապագայում համանման պաշտոն զբաղեցնելու պատրաստակամություն ունեցող անձանց տեսական ու գործնական` համակողմանի գիտելիքներ մատուցելուն, ժամանակի պահանջներին համապատասխանող մասնագետներ ձևավորելուն:

Հանդիպման ավարտին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ս. Առաքելյանին պարգևատրել է Կոմիտեի խորհրդանշական հուշանվերով՝ ժամացույցով:

Ամփոփելով այցելության արդյունքները՝ ՔԿ նախագահը վստահություն է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն առաջիկայում ունենալու է առավել ընդգրկուն ուղղություններ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում