ԼԼիլիթ Ասատրյան

Անցած 1 օրում արձանագրվել է 12 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել

Անցած 1 օրում արձանագրվել է 12 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 24-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է թմրանյութի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, բնակարանային գողության՝ 4, խարդախության՝ 3, հոգեկան ներգործության՝ 2, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի կերպով ողորկափող հրազեն, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու և ագրեսիայի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում