ԴԴավիթ Մուրադյան

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել է

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Աջափնյակ 1 նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ռազմիկ Մարիկյանի, քիչ առաջ բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն տալու վերաբերյալ։ 

Հիշեցնենք, որ դատավորն անցնում է ԱԱԾ-ում հարուցված քրեական վարույթով: 

Այս վարույթի շրջանակում ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Ըստ կասկածանքի՝ նա օժանդակել է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելուն։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում