ՔՔրիստինե Ոսկանյան

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը

ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության կարգի կատարելագործմանը, ՀՀ նախագահի ինստիտուտի վերաիմաստավորմանը և Սահմանադրությամբ պետական պաշտոնների համար սահմանված քաղաքացիության և նստակեցության ցենզերի վերանայմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև այլ ընթացակարգային հարցեր:

Նիստի ընթացքում մասնագիտական հանձնաժողովի անդամները ներկայացրել են Սահմանադրությամբ պետական պաշտոնների համար սահմանված միայն ՀՀ քաղաքացի լինելու և ՀՀ-ում մշտական բնակության պարտադիր պահանջների վերանայման առաջարկությունների փաթեթը:

Քննարկվել են նախագահի գործառույթները, նախագահի լիազորությունների շրջանակին վերաբերող մի շարք հարցեր:

Ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում, հնչել են առաջարկություններ և կարծիքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում