ԱԱրսեն Մկրտչյան

40-ամյա տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով

40-ամյա տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով

Սեպտեմբերի 15-ին` ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել ու ձերբակալել են մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդու։ Նա տեղափոխվել է Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմին` տեղեկացնում են ոստիկանության տեղեկատվական բաժնից:

Օգոստոսի 18-ին` կեսգիշերն անց, ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի քանի ահազանգ էր ստացվել, որ Գայի պողոտայի 31 հասցեում ծեծկռտուք է։ Ահազանգ էր ստացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից. հայտնում էին, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ։

Դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել նախ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով, ապա քրեական վարույթը վերաորակվել էր սպանության փորձի։ Նոր Նորքի ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել էին, որ 27-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք էր պատճառել սեպտեմբերի 15-ին Բաղրամյան պողոտայում ձերբակալված 40-ամյա տղամարդը։

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում