ԼԼիլիթ Ասատրյան

Քրեակատարողական ծառայության պետը հետևել է ՔԿՀ-ներում շինարարական աշխատանքներին և ծանոթացել ազատազրկված անձանց խնդիրներին

Քրեակատարողական ծառայության պետը հետևել է ՔԿՀ-ներում շինարարական աշխատանքներին և ծանոթացել ազատազրկված անձանց խնդիրներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ընթացող շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Սերգեյ Ատոմյանը ծառայության ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ օգոստոսի 11-ին այցելել է «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներ:

Ծառայության պետը շրջայց է կատարել հիմնարկների տարածքներում, տեղում հետևել շինարարության ընթացքին, ծանոթացել շինաշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին:

Քրեակատարողական հիմնարկի պետերը ներկայացրել են ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման ուղղությամբ տարվող հիմնանորոգման աշխատանքները, հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար տեղադրվող թեքահարթակները։ «Աբովյան» ՔԿՀ-ում ծանոթացել են հատկապես անազատության մեջ պահվող կանանց և մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատազրկված մայրերի համար առավել բարենպաստ կոմունալ-կենցաղային պայմանների ստեղծմանն ուղղված, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Սերգեյ Ատոմյանը հանձնարարել է մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը ավարտին հասցնել հիմնարկներում գործող դպրոցների վերանորոգման և կահավորման աշխատանքները:

Ծառայության պետը զրուցել է նաև ազատազրկված անձանց հետ, հետաքրքրվել պահման պայմաններից և սննդի որակից, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը, տվել համապատասխան հանձնարարականներ Քրեակատարողական ծառայության իրավասության ներքո գտնվող հարցերին լուծումներ տալու ուղղությամբ: 

Քրեակատարողական ծառայության պետի այցերը հիմնարկներ կրելու են շարունակական բնույթ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում