ԱԱրսեն Մկրտչյան

Փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը կիրականացվի առցանց եղանակով

Փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը կիրականացվի առցանց եղանակով

Այսօր՝ ապրիլի 26-ին, ազդարարվել է քրեակատարողական հիմնարկներում փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը տեսազանգի միջոցով կազմակերպելու ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է արդարադատության նախարարության, Փաստաբանների պալատի ու ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի միջև բարձր համագործակցության շրջանակներում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել էլեկտրոնային նոր հարթակ, որով կերաշխավորվի կոնֆիդենցիալ հաղորդակցությունը:

Նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԹՊԻՀ գրասենյակի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիին՝ ունեցած փայլուն համագործակցության համար, կարևորելով ծրագրի՝ մարդու իրավունքների պաշտպանությանը միտված լինելու ասպեկտը, միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ փաստաբան-վստահորդ հաղորդակցության 24/7 նոր մեխանիզմը կհանդիսանա միջազգային փորձի լավագույն օրինակ այլ պետությունների համար:

Իր հերթին, ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին կարևորել է արդարադատության նախարարություն-Փաստաբանների պալատ օրինակելի համագործակցության ձևաչափը և վերահաստատել ծրագրից բխող միջոցառումների ապահովման հարցում ամերիկյան կողմի աջակցությունը: Ծրագիրն իրականացվելու է ԹՊԻՀ գրասենյակի բարձր հովանու ներքո՝ Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) կատարմամբ:

Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Փաստաբանների պալատի հետ ունեցած համագործակցությունը՝ նշելով, որ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված բազմամասնագիտական աշխատանքային խմբի անդամների ջանքերով մշակվել է երկկողմ փոխհամաձայնեցված ծրագիր, որի իրականացումը հնարավորություն կտա՝

  1. առավել մատչելի ու հասանելի դարձնել 24/7 ռեժիմով իրավաբանական օգնությունը ՔԿՀ-ներում.
  2. խնայել փաստաբանների կողմից ՔԿՀ-ներ այցելելու համար ծախսվող ժամանակը՝ բարձրացնելով պետական միջոցների հաշվին տրամադրվող իրավաբանական օգնության արդյունավետությունը.
  3. նվազեցնել ՔԿՀ-ներում փաստաբանի այցելության հետ կապված տեխնիկական և վարչարարական աշխատանքները (պահանջագրի, անցագրի լրացում, զննություն և այլն):

Փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը տեսազանգի միջոցով կազմակերպելու կառուցակարգերի  ներդրման աշխատանքները նախատեսվում է իրականացնել սկզբնապես «Արմավիր» ՔԿՀ-ում՝ ապահովելով ազատությունից զրկված անձանց և հանրային պաշտպանների միջև կապը: Ծրագիրը կընդգրկի բոլոր քրեակատարողականները՝ հեռանկարում ունենալով էլեկտրոնային նոր հարթակն օգտագործել ոչ միայն հանրային պաշտպանների, այլև մյուս փաստաբանների, տեսակցություն ցանկացող այլ անձանց համար:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում