ԱԱրսեն Մկրտչյան

Մեկնարկում է քրեական գործերով մինչդատական վարույթի թվայնացումը

Մեկնարկում է քրեական գործերով մինչդատական վարույթի թվայնացումը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է Պետական համակարգի արդիականացման ծրագրի պատասխանատու Ահարոն Մկրտչյանին և Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Արման Վաթյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մինչդատական վարույթում քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման ծրագրի ամփոփմանն առնչվող հարցեր։

Գլխավոր դատախազի տեղակալը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ցուցաբերած օժանդակության համար։ Նա նշել է, որ ներդրվող էլեկտրոնային համակարգը նպաստելու է քրեական գործերի քննության և դրանց նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը։ Գևորգ Բաղդասարյանը հավելել է, որ համակարգը նաև լրացուցիչ երաշխիքներ է ստեղծելու մարդու իրավունքների պաշտպանության համար։

Հանդիպման մասնակիցները քննարկել են մշակված ծրագրի գործարկմանն առնչվող գործնական հարցեր և պայմանավորվածություն ձեռք բերել համակարգի գործարկումը պիլոտային փորձարկմամբ սկսելու, դրան զուգահեռ քրեական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց պատշաճ ուսուցումն ապահովելու, իսկ ամիսներ անց՝ ամբողջությամբ էլեկտրոնային կառավարմամբ մինչդատական քրեական վարույթին անցնելու կապակցությամբ։

Ծրագրի պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը և հետագա նոր ծրագրերի միջոցով օժանդակել համակարգի հետագա կատարելագործմանն ու տեխնիկական վերազինմանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում