ԳԳևորգ Թոսունյան

Ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են թմրանյութ, դանակ և օդաճնշիչ ատրճանակ

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի, Վայքի ու Ջերմուկի բաժինների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները ապրիլի 20-ին Վայոց ձորի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Միջոցառման ընթացքում ստուգվել են մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ։

Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու կաթուցիչ, մեթամֆետամինի նմանվող զանգված, ծալովի դանակ և օդաճնշիչ ատրճանակ։

Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է մեկ տասնյակից ավելի արձանագրություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում