ԱԱրսեն Մկրտչյան

«Արմավիր» և «Գորիս» ՔԿՀ-ներում ծառայողները հայտնաբերել են արգելված իրեր

«Արմավիր» և «Գորիս» ՔԿՀ-ներում ծառայողները հայտնաբերել են արգելված իրեր

2022 թվականի մարտի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նույն բաժնի ծառայողների հետ համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ն. Ս.-ի անվամբ քաղաքացի Գ. Մ.-ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը:

Զննության արդյունքում սառցախցիկի հետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 16 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 3 ականջակալ և 3 բաժանորդային քարտ:

Նույն օրը առավոտյան՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, խուզարկություն իրականացնելով խցերից մեկում, լվացարանի հետևում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, USB լար, ականջակալ, իսկ խցի նստարանի վրայից՝ ինքնաշեն էլեկտրական ջրատաքացուցիչ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում