ԱԱրսեն Մկրտչյան

Գողություն և գողության փորձ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից

Գողություն և գողության փորձ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից

Փետրվարի 26-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի ծառայողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 57-ամյա տղամարդու:

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 2 ծալովի դանակ:

Տղամարդը հայտնել է, որ պանթեոնից փորձել է գողանալ գազի գլանանոթ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել: Նա նաև հայտնել է, որ փետրվարի 8-ին պանթեոնից գողացել է մետաղյա ծաղկաման:

57-ամյա տղամարդը, նախապատրաստված նյութերով հանդերձ, ներկայացվել է ՊՆ ՌՈ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում