ԳԳևորգ Թոսունյան

Պարզվել են Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հանգամանքները

Պարզվել են Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են 2021 թ. հունիսի 19-ին Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ճանապարհի 42-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտոպատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ ավտոճանապարհի հիշյալ հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում պատասխանատու անձանց կողմից չեն ապահովվել անվտանգ երթևեկության կանոնները, ճանապարհը չի կահավորվել երթևեկության անվտանգությունն ապահովող նշաններով, ինչի հետևանքով «Զիլ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց, և վերջինիս վարորդի ու նրա ուղևորի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Հավելենք, որ 2022 թ․ հունվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, և որոշում է  կայացվել հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:

Նախաքննությունը  շարունակվում է։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում