ՀՀայկարամ Նահապետյան

Գլխավոր դատախազը դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ

Գլխավոր դատախազը դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ

Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Տեղեկությունը «Լուրեր»-ին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Քրեական գործը, որով անցնում է դատավորը, քննվում է Ազգային անվտանգության ծառայությունում։

Աբրահամյանը, սակայն, գործի վերաբերյալ որևէ լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել՝ նշելով, որ Դատական օրենսգրքի համաձայն՝ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվել են՝ առավելագույնս ապահովելով վարույթի գաղտնիությունը։

Նշենք, որ Բորիս Բախշիյանի վարույթում են քննվում մի շարք աղմկոտ քրեական գործեր։ Օրեր առաջ նրա որոշմամբ ազատ էր արձակվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

Այս շահարկումներից խուսափելու համար Աբրահամյանը նշել է, որ քննության առարկա հանգամանքներն ու փաստերը որևէ կապ չունեն Մինասյանի գործի հետ: Խոսքը դատավորի գործունեության հետ կապված այլ դեպքի մասին է, որը իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել ավելի վաղ, քան Մինասյանին առնչվող որոշումն է կայացվել:

Նշենք, որ միայն ԲԴԽ-ի համաձայնությունիից հետո է հնարավոր քրեական հետապնդում իրականացնել դատավորի նկատմամբ:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում