ԱԱրևիկ Աբելյան

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում եղել է 37 ավտովթար. 2 զոհ, 63 վիրավոր

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում եղել է 37 ավտովթար. 2 զոհ, 63 վիրավոր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 38, մարմնական վնասվածք պատճառելու` 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, ընտանեկան բռնության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, խարդախության՝ 5, որսագողության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծանր վիրավորանքի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, կողոպուտի, հարկերից խուսափելու, խուլիգանության, սուտ մատնության ու խոշտանգման՝ 2-ական, շորթման, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, կաշառակերության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, պայթուցիկ նյութերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության, գույքի դիտավորյալ ոչնչացման սպառնալիքի, ինքնիրավչության և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 21 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, վրաերթի 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար. 2 մարդ զոհվել է, 63-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում