ՎՎարդուհի Հարությունյան

Սահմանադրական դատարանի որոշումը Առողջապահության նախարարության հաղթանակն է. ՀՀ ԱՆ

Սահմանադրական դատարանի որոշումը Առողջապահության նախարարության հաղթանակն է. ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը, հիմք ընդունելով հանրության շրջանում տարածվող թյուրընկալումը, ևս մեկ անգամ անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը:

 

«Գերատեսչության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը հավաստում է. Սահմանադրական դատարանի որոշումը Առողջապահության նախարարության հաղթանակն է և, այսպիսով, ՊՇՌ թեստ հանձնելու որոշումը համարվել է սահմանադրական:
 
Քաղաքացիները շարունակելու են գործատուին ներկայացնել կա՛մ ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ:
 

Իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների (աշխատողների) շրջանակի սահմանումը, Սահմանադարական դատարանի որոշմամբ, դուրս է առողջապահության նախարարին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակից»,- այս մասին ասվում է նախարարության պարզաբանման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում