ԳԳևորգ Թոսունյան

Այս մեծ դժբախտության պահին Հայաստանը Ռուսաստանի եղբայրական ժողովրդի կողքին է. Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին

Այս մեծ դժբախտության պահին Հայաստանը Ռուսաստանի եղբայրական ժողովրդի կողքին է. Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կուզբասի Լիստվյաժնայա հանքում տեղի ունեցած վթարի առնչությամբ, որը հանքափորների և փրկարարների շրջանում մարդկային զոհերի պատճառ է դարձել։

Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Խնդրում եմ իմ խոր ցավակցությունն ու անկեղծ վշտակցությունը փոխանցել զոհերի ընտանիքներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքներս։

Այս մեծ դժբախտության պահին Հայաստանը, ինչպես միշտ, Ռուսաստանի եղբայրական ժողովրդի կողքին է»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում