ՀՀայկարամ Նահապետյան

Նախնական արդյունքներով՝ Կապանի ՏԻՄ ընտրություններում առաջատար է «Շանթ դաշինքը»

Նախնական արդյունքներով՝ Կապանի ՏԻՄ ընտրություններում առաջատար է «Շանթ դաշինքը»

Նախնական արդյունքներով՝ Կապանի ՏԻՄ ընտրություններում առաջատար է «Շանթ դաշինքը», որը գլխավորում է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Գևորգ Փարսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ «Շանթ դաշինքը» ստացել է 14000 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5587 ձայն:

Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի հինգ համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում:

Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում մեկնարկել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ:

Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի են ունենում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։

Կոտայքի մարզի Արզնի համայնքում ընթանում է համայնքի ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում