ՄՄարիամ Մխիթարյան

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցը տարածաշրջան

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցը տարածաշրջան

Հարավային Կովկաս է ժամանում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Մեկնումից առաջ նա գրել է. «Ես նորից թռչում եմ հանդիպումների Բաքվում, Թբիլիսիում և Երևանում: Եվրամիությունն իր գործընկերների հետ աշխատում է Հարավային Կովկասի բարգավաճման և խաղաղության համար»:

Եվրամիության խորհուրդը Տոյվո Կլաարին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել 2017 թվականին: Նրա խնդիրն է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների, ներառյալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև խթանել տարածաշրջանային համագործակցությունը:

Նախկինում Տոյվո Կլաարը ղեկավարել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Կենտրոնական Ասիայի պետությունների վարչությունը, աշխատանքի մեծ փորձ ունի Եվրոպական արտաքին գործերի ծառայությունում և Էստոնիայի դիվանագիտական ​​կորպուսում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում