ԱԱրման Գալոյան

ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել տեղահանվածներին բնակարանով ապահովելու հյուրանոցային ծառայություններում խարդախության դեպքով հարուցված քրգործը

ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել տեղահանվածներին բնակարանով ապահովելու հյուրանոցային ծառայություններում խարդախության դեպքով հարուցված քրգործը

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՍՊ ընկերություններից մեկի կողմից 2020 թ. նոյեմբեր ամսից մինչև 2021 թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում ԱՀ տեղահանված քաղաքացիներին հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված պաշտոնական փաստաթղթերում հյուրանոցում բնակվող անձանց և նրանց սնունդ տրամադրելու մասին կեղծ տեղեկություններ ներկայացվելու, իսկ նույն պայմանագրերի համաձայն ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան պաշտոնատար անձի (անձանց) կողմից գործընթացի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու հետևանքով խարդախությամբ հափշտակելու և պաշտոնեական անփութությամբ պետությանը առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 19.548.400 դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 345-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում