ԱԱննա Ավետիսյան

Առափի համայնքում մեկնարկել են 1-ին և 4-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները

Առափի համայնքում մեկնարկել են 1-ին և 4-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Առափի համայնքում մեկնարկել են 1-ին և 4-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: 

Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 1-ին փողոցի 34 գծային մետր, 4-րդ փողոցի 506 գծային մետր՝ ընդհանուրը 540 մետր քառակուսի հատված, կասֆալտապատվի։

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 45 մլն 760 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է 40 տոկոս, 60 տոկոս համաֆինանսավորումն էլ կհատկացվի համայնքային բյուջեից։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Լենճանշին» ՍՊԸ կողմից։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում