ԱԱրսեն Մկրտչյան

Կարեն Անդրեասյանը ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է դատաիրավական, սնանկության և այլ ոլորտների ծրագրերը

Կարեն Անդրեասյանը ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է դատաիրավական, սնանկության և այլ ոլորտների ծրագրերը

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ քննարկել է քրեակատարողական, հարկադիր կատարման, դատաիրավական ու սնանկության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված մի շարք ծրագրեր։

Զրույցի ընթացքում կողմերն անդարադարձել են նաև նախկինում իրականացված համատեղ աշխատանքների արդյունքներին ու վերը նշված ոլորտներում փոխգործակցելու հնարավորություններին։ 

Արդարադատության նախարարն ու ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել են նախարարության համար առաջնահերթ ուղղություններով համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։       

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում