ՄՄարիա Գաբրիելյան

Մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից 38 մարդ է մահացել

Մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից 38 մարդ է մահացել

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3670 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 436573 է: 

Նախօրեին կատարվել է 41885 թեստ, որից  24184-ը՝ հակամարմինների, 17701-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2626 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 393453 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 5948, հայտնում է «Ալիք մեդիան»:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 8.76%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 7.85%, վերջին 7 օրվանը՝ 8.67%:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում