ԱԱրթուր Խաչատրյան

Ռուսաստանի համար Հայաստանն առանձնահատուկ երկիր է. Վլադիմիր Ջաբարով

Ռուսաստանի համար Հայաստանն առանձնահատուկ երկիր է. Վլադիմիր Ջաբարով

«Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազաների տեղակայմանը Ռուսաստանը բացասական կարձագանքի, բայց Անկարան շահագրգռված չէ սրել հարաբերությունները Մոսկվայի հետ»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը:

Վլադիմիր Ջաբարովի խոսքով՝ ռուս սահմանապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա միայն երկու երկրի համաձայնության դեպքում, իսկ ռուս զինվորականների ներկայությունն այդ գոտում, ինչպես նաև ռուսական բազան Գյումրիում, ըստ նրա, կայունության երաշխիք են:

Վլադիմիր Ջաբարով (ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ) - Ռուսաստանի համար Հայաստանն առանձնահատուկ երկիր է: Կարևորը անվտանգության ապահովումն է և սադրանքների բացառումը: Վստահ եմ՝ խաղաղապահների և սահմանապահների նկատմամբ ցանկացած սադրանք վճռական կերպով չեզոքացվելու է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում