ՆՆարե Թադևոսյան

Հաղթական օր հայ բռնցքամարտիկների համար

Հաղթական օր հայ բռնցքամարտիկների համար

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ մրցումային օրը ռինգ դուրս եկած մեր բոլոր 4 բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել: Առավոտյան մրցահերթում իրենց մրցակցիներին հաղթել են 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը:

Գրիգորյանը պարտության է մատնել լատվիացի Ռյատիս Բաժելիսին, իսկ Խաչատրյանը առավելության է հասել հունգարացի Կիս Սանդորի նկատմամբ: Երեկոյան մրցահերթում մեր անպարտելի մրցելույթների շարքը շարունակեցին 50 կգ քաշային Վեհմեր Մարտիրոսյանը և 46 կգ քաշային Էրիկ Առստամյանը: Ընդ որում՝ Էրիկը նոկաուտի ենթարկեց թուրք բռնցքամարտիկին: Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ, իսկ երկրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը:

Թբիլիսիում մեր բռնցքամարտիկների հետ է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում