ՆՆարեկ Սահակյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ

Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են՝ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հունիսի 29-ին հրավիրվել է ԱԺ արտահերթ լիագումար նիստ, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Նիստի օրակարգում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր:

Նախագծերը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Ներկայացնելով օրինագծերի փաթեթը՝ նախարարը տեղեկացրել է, որ նախօրեին կայացած գլխադասային հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկման ժամանակ հնչեցված առաջարկություններն ընդունվել և ընդգրկվել են օրինագծերի փաթեթում:

Նիստին ներկա պետնախարար Արտակ Բեգլարյանը և նախագծերի հեղինակը պարզաբանումներ են տվել պատգամավորների բարձրացրած մտահոգություններին և հարցերին:

Օրենքների նախագծերի փաթեթը նախապես արժանացել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանն առաջարկել է կողմ քվեարկել:

Հարցի քննարկումից հետո պատգամավորները հանդես են եկել մտքերի փոխանակությամբ:

Քվեարկության արդյունքում օրինափաթեթն ընդունվել է 24 կողմ ձայնով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում