ԳԳոհար Սիմոնյան

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը հունիսի 23-ին ազատվել է աշխատանքից: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Հարցին, թե արդյոք Երևանի ավագանու երեկվա նիստից հետո՞ է նման որոշում կայացվել, և արդյոք Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի կրպակների ապամոնտաժման հարցն է  նրա՝ աշխատանքից ազատման պատճառ հանդիսացել, Կարապետյանը պատասխանեց.

«Երեկվա նիստն ընդհանրապես որևէ գործընթացի խթան չի հանդիսացել: Աջափնյակում ապօրինի շինությունների ակտիվ կերպով ապամոնտաժման գործընթացն արդեն տևական ժամանակ է, որ նախագծվում և նախատեսվում է: Պարոն Մհրյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, սեփական ցանկությամբ: Որքան տեղյակ եմ, պարոն Մհրյանը ցանկություն ունի այլ աշխատանքի տեղափոխվել»:

Նա հայտնեց, որ այս պահին հայտնի չէ, թե ով կփոխարինի Հայկ Մհրյանին: Մհրյանից բացի, աշխատանքից ազատվել են նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում