Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՆՆարե Թադևոսյան

Կրակոցներ Դիլիջանում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

Կրակոցներ Դիլիջանում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021 թ. մայիսի 19-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի 6 բնակիչ, որոնք մեկ օրով հանգստանալու նպատակով գնացել էին Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում գործող հյուրատուն, բակի տաղավարում խնջույք են կազմակերպել: Նույն օրը՝ երեկոյան, նույն փողոցի 2 բնակիչ և նրանց ընկերը նշված հյուրատան դիմաց վիճաբանել են Երևանից ժամանած անձանց հետ, որի ընթացքում քարերով հարվածել են միմյանց, իսկ հյուրերից մեկը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով կրակոցներ է արձակել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում