ԴԴիանա Գասպարյան

Կոչ եմ անում անհապաղ ավարտին հասցնել ռազմագերիների և աճյունների փոխանակումը․ Անն Լինդե

Կոչ եմ անում անհապաղ ավարտին հասցնել ռազմագերիների և աճյունների փոխանակումը․ Անն Լինդե

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն իր Թվիթերի էջում կոչ է արել արցախյան հակամարտության կողմերին ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը։

«Ողջունելի է, որ Ադրբեջանը ազատ է արձակել երեք հայ գերու։ Կողմերին կոչ եմ անում անհապաղ ավարտին հասցնել ռազմագերիների և աճյունների փոխանակումը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: Իմ աջակցությունն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և հորդորում կողմերին հնարավորինս արագ վերսկսել հարցի լուծմանն ուղղված քաղաքական գործընթացը՝ այդ ձևաչափով»,- գրել է Լինդեն իր Թվիթերի էջում։

Հիշեցնենք՝ մայիսի 4-ին Բաքվից Երևան է տեղափոխվել երեք հայ ռազմագերի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում