Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱննա Ավետիսյան

Ազատազրկումը կդիտարկվի որպես ծայրահեղ միջոց. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է Քրեական նոր օրենսգրքի նախագիծը

Ազատազրկումը կդիտարկվի որպես ծայրահեղ միջոց. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է Քրեական նոր օրենսգրքի նախագիծը

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը և կից փաթեթը: Սպասված ու կարևոր է նոր օրենսգրքի ընդունումը: Վստահ եմ, որ այն մեր պետության քրեական քաղաքականությունը տեղափոխելու է որակական նոր փուլ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: 

 
«Ընդամենը մի քանի կետով ներկայացնեմ բարեփոխումների հիմնական ուղղությունները.
 
Որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը: Ընդլայնվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ցանկը՝ այդպիսով ազատազրկումը դիտելով որպես ծայրահեղ միջոց և հնարավորություն տալով անձին վերասոցիալականացնել՝ չմեկուսացնելով հասարակությունից։
 
Կատարելագործվել են ներկայում գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը:
 
Հստակ սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները:
 
Ներդրվել են կոռուպցիայի դեմ պայքարի, հանցագործությունների բացահայտման արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, համագործակցության վարույթը (վերջինս ավելի շուտ ուժի մեջ կմտնի` ապահովելով հնարավորինս շուտ նշված գործիքի կիրառումը):
 
Կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները:
 
Քրեական օրենսգրքի նախագծին կցվել էր նաև գործող Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերը, որոնցով ներդրվելու են համաձայնեցման և համագործակցության վարույթները: Այս վարույթներով հնարավորություն է տրվում՝
 
ընդունել մեղքը և բանակցել նշանակվող պատժի, հանցավոր ծագում ունեցող գույքի վերադարձի հետ կապված հարցերի շուրջ.
 
բացահայտել հանցագործությունները և դրա փոխարեն ակնկալել մեղմ պատիժ.
 
խնայել մի դեպքում նախաքննական մարմնի, մյուս դեպքում՝ դատարանի ռեսուրսները, նպաստել նրանց ծանրաբեռնվածության նվազմանը:

 

Կատարված աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի խորհրդին, նախագիծը մշակած աշխատանքային խմբին և, բնականաբար, արդարադատության նախարարության ներգրավված աշխատակիցներին, որոնք մեծ ջանքեր են գործադրել նախագիծը մեր ռազմավարական մոտեցումներին առավել համապատասխանեցնելու և վերջնական տեսքի բերելու մասով»,- գրել է Բադասյանը:

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում