ԱԱրման Գալոյան

Պլաստիկ քարտերի գործադրմամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար

Պլաստիկ քարտերի գործադրմամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, անհայտ անձից ձեռք բերելով  արտասահմանյան բանկերի տարբեր հաճախորդների պլաստիկ քարտերի ապօրինի եղանակով պատրաստված 64 կրկնօրինակ, 2019 թ. հոկտեմբերի 29-ից 2020 թ. օգոստոսի 12-ը ներառյալ՝ դրանց գործադրմամբ, Երևան քաղաքի տարբեր փողոցներում տեղակայված բանկոմատներից նույնականացման համարներով իրական պլաստիկ քարտերին կից բանկային հաշվեհամարներից պարբերաբար համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.986.000 ՀՀ դրամ գումար։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը:

Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում