ՎՎարդուհի Բալյան

ԲԴԽ անդամներն այցելել են Վերաքննիչ վարչական դատարան

ԲԴԽ անդամներն այցելել են Վերաքննիչ վարչական դատարան

Ապրիլի 26-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամներն աշխատանքային այց են իրականացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Խորհրդի անդամները նախ ծանոթացել են դատավորների, աշխատակազմի, գրասենյակի աշխատանքային պայմաններին, եղել Վերաքննիչ վարչական դատարանի շենքում տեղակայված դատարանների արխիվում:

Դատավորների հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են վարչական արդարադատության արդյունավետության բարձրացման կառուցակարգերն ու հնարավորությունները, նաև դատավորների կենսաթոշակին և ծանրաբեռնվածությանը վերաբերող հարցեր:

Վերաքննիչ վարչական դատարանի դատավորները Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել են ոլորտում առկա հիմնախնդիրները, ներկայացրել դրանց լուծման հնարավոր ուղիները:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում