ԼԼիլիթ Գասպարյան

ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

 

Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մակարդակը և ընդգծել է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Լաքոտը պատրաստակամություն է հայտնել հայ-ֆրանսիական երկկողմ իրավական հարաբերությունների շարունակական ամրապնդմանը ու միջդատարանական հետագա փոխգործակցության զարգացմանն աջակցելու հարցում:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են իրավունքի գերակայության և սահմանադրական արդարադատության ոլորտներում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի միջև բարեկամական կապերի հետագա զարգացումը և ամրապնդումը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում