ՆՆարեկ Սահակյան

ԲԴԽ նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ Գերագույն դատարանին կից գործող Դատական դեպարտամենտում

ԲԴԽ նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ Գերագույն դատարանին կից գործող Դատական դեպարտամենտում

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ Գերագույն դատարանին կից գործող Դատական դեպարտամենտում:

Հայկական պատվիրակությանն ընդունել է դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Գուսևը: Գերագույն դատարանի դատական դեպարտամենտի ղեկավար կազմը հայկական պատվիրակությանը հանգամանալից ներկայացրել է իրենց կառույցի առանձնահատկությունները, կառուցվածքը, սպասարկման ճյուղերը, մասնավորապես՝ դատական գործերի էլեկտրոնային մակագրման գործիքակազմը, դատավորների ծանրաբեռնվածության խնդիրների լուծման

իրենց ուղիները, դատարանների նյութատեխնիկական ապահովման և սպասարկման հնարավորությունները, կառույցի արդյունավետ գործունեությունն ապահովող օրենսդրական կառուցակարգերը:

Հանդիպումից հետո հայկական պատվիրակության համար կազմակերպվել է ռուսական դատական մշակույթի ուշագրավ ներկայացում՝ ՌԴ Գերագույն դատարանի թանգարանում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում