ՆՆարեկ Սահակյան

Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 41 ավտովթար, կա 1 զոհ, 60 վիրավոր

Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 41 ավտովթար, կա 1 զոհ, 60 վիրավոր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 26-29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 10-ական, յուրացման կամ վատնման ու թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 6, խուլիգանության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի՝ 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության ու գույքը դիտավորությամբ վնասելու՝ 2-ական, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթի վնասման, խոշտանգման, փաստաթղթի ոչնչացման, սպանության սպառնալիքի և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։


Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, բնակարանային գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, վրաերթի և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 1 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում