ԱԱրման Գալոյան

ՍԴ-ն սկսել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը. այն կընթանա գրավոր ընթացակարգով

ՍԴ-ն սկսել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը. այն կընթանա գրավոր ընթացակարգով

Սահմանադրական դատարանում ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությունը, որով նրանք վիճարկում են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածի սահմանադրականության հարցը:

ՍԴ դատավորներից Արևիկ Պետրոսյանը միջնորդեց այս գործը քննել բանավոր ընթացակարգով: Միջնորդությանը միացավ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը հայտարարեց, թե գործը զգայուն է, այն բանավոր ընթացակարգով քննելու դեպքում կբարձրանա հանրային վստահությունը։ Հրայր Թովմասյանն էլ նշեց, թե ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակն ունի բացառապես քաղաքական բնույթ և ունեցել է միայն մեկ նպատակ՝ կապված սույն գործի հետ:

Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հիմնավոր որակեց Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի միջնորդությունը և հավելեց, որ մոտ 15 օր առաջ ինքը ևս նման միջնորդություն էր ներկայացրել:

Սահմանադրական դատարանը, սակայն, որոշում կայացրեց գործը քննել գրավոր ընթացակարգով:

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը՝ գործը քննել բանավոր ընթացակարգով,  դրվեց քվեարկության, ձայները բաշխվեցին հավասար` 4 կողմ, 4 դեմ, ինչը նշանակում է, որ միջնորդությունը չի բավարարվել: Պետրոսյանի միջնորդությանը կողմ քվեարկեցին ինքը՝ Արևիկ Պետրոսյանը, Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը և Աշոտ Խաչատրյանը, իսկ դեմ էին Արման Դիլանյանը, Էդգար Շաթիրյանը, Երվանդ Խունդկարյանն ու Արթուր Վաղարշյանը:

Գործի դատաքննությունը շարունակվելու է գրավոր ընթացակարգով:  Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում