Արցախի ոստիկանությանը նյութեր են փոխանցվել սոցիալական աջակցության փաստաթղթերի կեղծման մասին

Արցախի ոստիկանությանը նյութեր են փոխանցվել սոցիալական աջակցության փաստաթղթերի կեղծման մասին

Փետրվար ամսին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից դատախազությանը տեղեկություն էր տրամադրվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչներին հատկացվող սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախարարությանը փոխանցված փաստաթղթերում անճշտությունների վերաբերյալ:

ԱՀ դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարված   ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա առերևույթ պաշտոնեական փաստաթղթերի կեղծման դեպքերի վերաբերյալ թվով տասը նյութ է փոխանցվել ԱՀ ոստիկանությանը՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում