ՄՄերի Եգորյան

Նոր որոշում՝ ուղղված պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած և անհայտ կորած անձանց հարազատներին

Նոր որոշում՝ ուղղված պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած և անհայտ կորած անձանց հարազատներին
Կառավարության այսօրվա որոշմամբ հավանության արժանացավ օրենսդրական նախաձեռնությունը՝ ուղղված որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 
 
Նշենք՝ նախագիծը Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից էր: 
 
«Օրենքի վերջնական ընդունման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով՝
 
զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ կատարողական վարույթները, որոնք հարուցվել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ, կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվի»,- գրել է նախարարը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում