ԼԼիլիթ Սեդրակյան

«Հայրենիքի փրկության շարժման» մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացնում ԱԳՆ շենքի դիմաց

«Հայրենիքի փրկության շարժման» մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացնում ԱԳՆ շենքի դիմաց

«Հայրենիքի փրկության շարժման» մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացնում ԱԳՆ շենքի դիմաց: Այդկերպ նրանք իրենց բողոքն են հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԳՆ կատարելիք այցի դեմ:

Շարժման անդամները նշել են, որ ցանկանում են բողոքի ակցիայով դիմավորել վարչապետին, նրանք պահանջել են նաև Կառավարության ղեկավարի հրաժարականը:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանի պնդմամբ՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող Հայաստանի շահերը պաշտպանել դիվանագիտական ճակատում:

«Հայրենիքի փրկության շարժման» անդամների խոսքով՝ իրենք պատրաստվում են նմանատիպ ակցիա անցկացնել Բաղրամյան պողոտայում՝ նախագահական նստավայրի դիմաց:

Հիշեցնենք՝ այսօր նախատեսվում են նախագահի հանդիպումները ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում